Հայ բժիշկերի կյանքից
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր:
Այս անգամ առանձնացրել ենք 10 հայ բժիշկ գյուտարարների, որոնք բժշկագիտության զարգացման գործում իրենց գիտական գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել:
Ռեյմոնդ Դամադյան -(1936-2022) հայազգի գյուտարար, որը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, ինչը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
Դամադյանն առաջինն էր, որ 1977 թվականին անցկացրեց մարդու մարմնի լիարժեք սկան՝ քաղցկեղ ախտորոշելու համար:
Մայքլ Տեր-Պողոսյան -(1925-1996) հայազգի ֆիզիկոս, գյուտարար, ում հայտնագործությունները կարևոր նշանակություն են ունեցել բժշկական ախտորոշման զարգացման համար:
Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրերից է, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը ստեղծողներից մեկը ։
Էզրաս Հասրաթյան -(1903-1981) հայ նյարդաֆիզիոլոգ, որը մշակել է նյարդային համակարգի հարմարվողականության տեսությունը՝ պարզաբանելով վնասված օրգանիզմում վերականգնողական երևույթների մեխանիզմը և գլխուղեղի կեղևում դրա որոշիչ դերը:
Ստեղծագործաբար զարգացնելով պավլովյան ուսմունքը բարձրագույն նյարդային համակարգության ֆիզիոլոգիայի բնագավառում՝ Հասրաթյանը հարստացրեց այն մի շարք բացահայտումներով, որոնցից ամենակարևորներն են պայմանական ռեֆլեքսների համակարգայնության օրինաչափությունները, պայմանական կապերի երկկողմանի բնույթը, փոխարկումային պայմանական ռեֆլեքսների առկայությունը և ներքին արգելակման առաջացման մեխանիզմը, տեղակայումը պայմանական ռեֆլեկտորային աղեղի սահմաններում։
Ի դեպ, անվանի գիտնականի անունով է կոչվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երևանյան այն փողոցը, որտեղ տեղակայված է ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը:
Միխայիլ Չայլախյան -(1902–1991) հայ գիտնական, հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ, ում գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի աճման ու զարգացման հարցերին:
Դեռևս 1936-1937թթ. Չայլախյանը հանգել է այն եզրակացության, որ բույսերի ծաղկման լուսապարբերական կարգավորումն իրականանում է հորմոնային գործոնների օգնությամբ, որոնց անվանել է ֆլորիգեն։
Ըստ Չայլախյանի՝ բույսերի զարգացման հորմոնալ տեսության համաձայն՝ ֆլորիգենի առաջացումը անհրաժեշտ է ցանկացած բույսի ծաղկման համար:
Խաչատուր Կոշտոյանց -(1900-1961) հայ ֆիզիոլոգ, ում հիմնական հետազոտությունները վերաբերում են էվոլյուցիոն ֆիզիոլոգիային: Նրա հետազոտությունները նշանակալից ազդեցություն են ունեցել նյարդային համակարգի գործունեության քիմիական հիմունքների ժամանակակից հայեցակարգի ձևավորման վրա։
Նա մշակել է (1937) նյարդային գրգիռի ֆերմենատաքիմիական վարկածը, համաձայն որի՝ սինապսային հաղորդումն արդյունք է նախա- և հետսինապսային կառուցվածքների նյութափոխանակության շարժընթացների փոխներգործության:
Հրաչյա Բունիաթյան -(1907-1981) Հայաստանում կենսաքիմիայի և նյարդաքիմիայի հիմնադիրը:
Նրա գիտական հետազոտությունները նվիրված են եղել ուղեղի կենսաքիմիայի, օքսիդացման և նյութափոխանակության նյարդային կարգավորման գործընթացներում վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների դերին:
Ակադեմիկոսը ուսումնասիրել է ամինաթթուներից ամոնիակի առաջացման մեխանիզմները, հայտնաբերել է նոր նիկոտինամիդային կոֆերմենտ և ուսումնասիրել նրա դերը նյութափոխանակության գործընթացներում, ցույց է տվել նյութափոխանակության կարգավորման մեջ գամմա-կարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատարոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը:
Արթուր Բուլբուլյան -(1900 -1996) ամերիկահայ բժիշկ, գյուտարար, որը ստեղծել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործել են ամերիկյան ռազմաօդային ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ցրտադիմացկուն էր, ներառում էր ռադիոհաղորդակցման միկրոֆոն և օդաչուին հնարավորություն էր տալիս խոսել և ուտել առանց դիմակը հանելու։
Ալբերտ Կապիկյան -(1930-2014) ամերիկահայ ֆիզիկոս, բժշկագիտության զարգացման առաջամարտիկ և վարակիչ հիվանդությունների հետազոտող, մեծաթիվ շրջադարձային բժշկագիտական հետազոտությունների հեղինակ, վիրուսոլոգ։
Նա բազմամյա աշխատանքի արդյունքում հայտնաբերել է ռոտավիրուսը և ստեղծել առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը։
Թեոդոր Թորոսևիչ -(1789- 1789) հայ բժիշկ, դեղագործ, քիմիկոս, գյուտարար, հասարակական գործիչ, հանքային ջրերի հայտնի ուսումնասիրող։
Պատրաստել է բուսական, կենդանական, և քիմիական ծագման տարբեր դեղեր։
Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկություններ և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի։ 1836 թվականին աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել։
Ռոջեր Էդուարդ Քոլլինգվուդ Ալթունյան -(1922-1987) անգլիահայ բժիշկ և դեղագետ, որը նատրիումի քրոմոգլիկատի՝ որպես բրոնխիալ ասթմայի դեղամիջոց օգտագործման նախաձեռնողն էր: Ստեղծել է ներշնչակ, քթի սփրեյը և աչքի կաթիլները:
Այս ցանկին ո՞ւմ անունը կավելացնեք դուք:
15.03.2023 Կարդացեք նաև
Հեղինակ` դոցենտ Գևորգ Յաղջյան
Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, Հայաստանի ժամանակակից վերականգնողական վիրաբուժության հիմնադիր...
13.01.2026
Վիրջինիա Ապգարի կողմից ներդրված մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունն ու դրեց նեոնատոլոգիայի հիմքերը...
14.04.2025
Որպես ազդեցիկ գիտնական, որպես մարզիկ և ֆորքբոլի (forkball) հիանալի գնդակ մատուցող, որպես արվեստի և հումանիտար գիտությունների սիրահար և որպես մեկը...
19.03.2025
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
09.01.2023
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
29.08.2022
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
29.07.2022
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
22.07.2022
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
22.07.2022
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
12.07.2022
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
04.07.2022
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
30.06.2022
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
02.06.2022
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
12.05.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLQQ0fT' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ